Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ երկրի Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգը և փոխշահավետ համագործակցությունը»,- մասնավորապես նշված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: