Օգոստոսի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խստացած անակնկալ ստուգայցերը եղել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։
Վաղ առավոտից տեսչական մարմնի մասնագետները ոստիկանների ուղեկցությամբ դիտարկել են, թե որքանով են քաղաքացիները զբոսայգիներում պահպանում ՀՀ պարետի սահմանած հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Ստուգայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։
Մշտադիտարկումների վիճակագրական տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում խախտումների թվաքանակն օրեցօր նվազում է։
Դրական արդյունքների ամրագրման և խախտումների բացառման նպատակով ԲԸՏՄ-ն շարունակում է իրականացնել ամենօրյա լայնածավալ իրազեկման աշխատանքներ, ստուգայցեր և մշտադիտարկումներ հանրապետության ամբողջ տարածքում։