Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ՀՀ-ում բարեփոխումների օրակարգին առնչվող հարցեր՝ տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Մակունցի խոսքով՝ կան դատաիրավական, սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր, օրակարգում են կրթությանն առնչվող բարեփոխումները, և վարչապետի հետ հանդիպմանը եղել են այդ թեմաներով ընդհանուր արժեքային մոտեցումների վերաբերյալ քննարկումներ:
«Մենք չենք քննարկել անձերի, թեկնածուների, մենք քննարկել ենք ընդհանուր մոտեցումներ, և որպես պետական այրեր՝ ինչպես ենք պատկերացնում և ինչպես ենք պլանավորում այս կամ այն ուղղությունով Հայաստանում տվյալ ոլորտների զարգացումը»,- ասաց Մակունցը: