Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը սահմանին եղանակի պատճառով մոլորված հայ զինծառայողի վերաբերյալ կկարողանա ընթացակարգային գործողություններ իրականացնել, երբ համապատասխան հաստատում ստանա Հայաստանի և Ադրբեջանի կողմից:
Պաշտոնապես դեռ հաստատված չէ, որ մեր սպան հայտնվել է Ադրբեջանի տարածքում:
Պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է որակում ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանին որպես դիվերսանտ ներկայացնելը:
Գուրգեն Ալավերդյանը մոլորվել էր օգոստոսի 22-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ մարտական հենակետի ստուգումների ժամանակ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
«Լուրեր»-ին թեմայի վերաբերյալ պարզաբանում են ներկայացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից: