Օգոստոսի 24-ի ժամը 10:30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1421 է: Այս մասին գրում է կառավարության stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 5 պացիենտ, և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1137 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:
Այս պահին կարանտինային գոտում է գտնվում 7005 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 255 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով: