Գյումրու երեխաների տանը կարանտին է, ելումուտն արգելված է։ Մանկատան տնօրենը, աշխատակիցները, սաները մեկուսացված են շենքում։ Կորոնավիրուսը նախ հաստատվել է աշխատակիցներից մեկի մոտ, հետո սկսել են ջերմել աշխատակիցներից ու սաներից ոմանք։ Բոլորին թեստավորել են:
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղի աշխատակիցները հակահամաճարակային միջոցառումներ են իրականցնում, մանկատանը սահմնաված է խիստ հսկողություն։ Սա Գյումրիում երրորդ հատուկ հաստատությունն է, որտեղ գրանցվում են Քովիդով վարակվածության դեպքեր։
Լեյլի Ասլանյան, Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ - Վարակի դեպքեր ունեինք ծերանոցում և երեխաների ցերակային խնամքի կենտրոնում վիճակը ստաբիլացել է, ծերանոցում ունեցանք հինգ մահ։
Շիրակում հակահամաճարակային ընդհանուր վիճակն, ըստ բժիշկների, վերահսկելի է։ Հիվանդների թիվը պակասել է, հիմա ավելի քիչ հիվանդների են տեղափոխում Երևան։ Գյումրու բժշկական կենտրոնն սկսել է պլանային ստուգումներն ու վիրահատությունները։ Վարակվածների բուժումը հիմնականում կենտրոնացվել է ինֆեկցիոն հիվանդանոցում։
Լեյլի Ասլանյան, Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ - Այս պահին ինֆեկցիոն հիվանդանոցում 39 հիվանդ կա, տնային հսկողության` 475 քաղաքացի, որոնցից 106-ի մոտ դրական հաստատված դեպք։
Ընդհանուր առմամբ` մարզում գրանցվել է վարակվածության 2052 դեպք։ Ըստ առողջապահության բաժնի պետի, սա պաշտոնական թիվն է, շատ են անախտանիշ դեպքերը, որոնք ցուցում չեն ունեցել և չեն թեստավորվել, հիվանդացել ու լավացել են տանը։ Մարզում գրանցվել է մահվան 39 դեպք։