Այսօր՝ ժամը 20:30-ին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը, Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Անի Բաբումյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը ուղիղ միացմամբ կմանրամասնեն GovTech Launchpad պետական ինովացիոն ծրագիրը, տեղեկացնում են գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Ծրագիրն իրականացվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, GIZ-ի և Իմփաքթ Հաբ Երևանի սերտ համագործակցությամբ: Ծրագիրը բացառիկ է իր ձևաչափով՝ նպատակ ունենալով ստարթափների և հանրային սեկտորի միջև համագործակցությամբ նորարարական լուծումներ ստեղծել վերջինիս խնդիրների համար։
Ծրագրի շրջանակներում նորարարական ստարթափները պետք է առաջարկեն տեխնոլոգիական այնպիսի լուծումներ, որոնք կաջակցեն Հայաստան վերադառնալ ցանկացող սփյուռքահայերին կամ արդեն իսկ հայրենադարձված անձանց: GovTech Launchpad-ը բաց է Հայաստանում և աշխարհի ցանկացած այլ կետում գործող տեխնոլոգիական ստարթափների համար:
Ծրագրի ներկայացումը տեղի կունենա ZOOM հարթակով: Ովքեր ցանկանում են մասնակցել ծրագրի ներկայացմանը և հարցեր ուղղել, կարող են միանալ ZOOM-ին հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3hkGIBZ:
Ծրագրի ներկայացումը ուղիղ միացմամբ հասանելի կլինի նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia: