Ռուսաստանյան «Ռուցոգ ինվեստ» հոլդինգը ներկայացրել է Երևանի մանկական երկաթուղու զարգացման նախագիծ՝ տեղեկացնում են ընկերության հայաստանյան գրասենյակից: Նախագծի իրականացման դեպքում մանկական երկաթուղին կդառնա աշխարհի լավագույն ատրակցիոններից մեկը, կաշխատի և՛ ամռանը, և՛ ձմռանը:
Նախագիծն իրականացվելու է իտալական նախագծային բյուրոյի հետ համատեղ, որը նմանատիպ ատրակցիոններ է կառուցել Նյու Յորքում և ԱՄԷ-ում: Իրականանալու դեպքում մանկական երկաթուղին կարող է դառնալ Երևանի նշանակալից խորհրդանիշներից մեկը՝ ասված է «Ռուցոգ ինվեստ» հոլդինգի մամուլի հաղորդագրությունում:
Երևանի մանկական երկաթուղին կառուցվել է 1937 թ. և բացառիկ էր Խորհրդային Միությունում: Իր գոյության ընթացքում այգին գրեթե չի վերակառուցվել: Նախորդ դարի 80-ականներին նախատեսվում էին նորոգման աշխատանքներ, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո նախագիծն այդպես էլ կյանքի չկոչվեց: