ԱՄՆ ոստիկանությունը բազմաթիվ կրակոցներ է արձակել սևամորթ տղամարդու վրա, որին կասկածում էին ընտանեկան բռնության մեջ: 29-ամյա աֆրոամերիկացի երիտասարդի վիճակը ծանր է: Միջադեպից հետո Վիսկոնսին նահանգում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ տեղեկացնում է BBC-ն:
Ականատեսները տեսագրել են այն պահը, երբ ոստիկանությունը կրակել է Բլեյքի մեջքին նրա՝ մեքենա նստելու ժամանակ:
Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելու իրավապահների գործողությունների դեմ: Նրանք երթով շարժվել են դեպի ոստիկանության բաժին՝ վանկարկելով «Մենք չենք նահանջի», և այրել են կայանված մեքենաները:
Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, Քենոշայում հաստատվել է պարետային ժամ:
Վիսկոնսինի դեմոկրատ կառավարիչ Թոնի Էվերսը դատապարտել է հրազենի օգտագործումը Բլեյքի դեմ, որը, ենթադրվում է, անզեն է եղել: