ԿԳՄՍ նախարարության մոտ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ երեք քաղաքացի բերման է ենթարկվել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ նրանք բերվել են ՀՀ ոստիկանության բաժին՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։
«ԿԱՄՔ»-ի ղեկավար Վահագն Չախալյանը հայտարարել է, թե պայքարում են «հակահայկական ծրագրերի դեմ»։