Բելառուսում շարունակվում են ընդդիմության բողոքի ցույցերը: Մինսկում ընթացող ակցիան անցկացվում է «Նոր Բելառուսի երթ» խորագրի ներքո:
Հավաքներ են անցկացվել Բելառուսի մի շարք քաղաքներում, այդ թվում` Գրոդնոյում, Բրեստում, Միգի-լևում, Լիդայում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս է եկել Մինսկում իր նստավայրը շրջապատած ուժայինների մոտ։ Լուկաշենկոն ինքնաձիգով մոտեցել է նրանց և շնորհակալություն հայտնել: Ուժայինները ծափահարել են և խոստացել, որ մինչև վերջ նախագահի կողքին կլինեն: