Ուկրաինայի արտգործնախարարությունը մեկնաբանել է Բելառուսում տեղի ունեցած զանգվածային ցույցերը և արձագանքել Մինսկի քննադատություններին, հայտնում է Lenta-ն:
«Ուկրաինայի արժանապատվության հեղափոխության փորձը (զանգվածային բողոքի ցույցեր 2013-2014 թթ., որը հանգեցրեց նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալմանը) սովորեցնում է, որ հասարակության կարծիքն ու ընկերների խորհուրդները չլսելը, և փոխարենը մահակներով ճանապարհը հարթելը ոչնչի չեն հանգեցնի»,- նշել է Կիևը և հիշեցրել Մինսկին, որ Ուկրաինան միշտ էլ ձգտել է Բելառուսի հետ բարեկամական հարաբերությունների: Ուկրաինան մաղթել է, որ Բելառուսը պատվով անցնի քննությունը և ամրապնդի իր անկախությունն ու ժողովրդավարությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խորհուրդ էր տվել Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջիկա ամսում անցկացնել պետության ղեկավարի կրկնակի ընտրություններ և հրավիրել անկախ դիտորդների: Բելառուսի արտգործնախարարությունը պատասխանել է, որ Մինսկը «ծեծված խորհուրդների» կարիքը չունի, և Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել զբաղվել իրենց խնդիրներով: