COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) ներգրավվել է դեռևս հիվանդության տարածման վաղ փուլում՝ ստանձնելով առանցքային դերակատարում: Առկա կարողությունների հիմքի վրա վերապրոֆիլավորելով ամբողջ գիտաուսումնական բազան` ԱԱԻ-ն կարողացավ համավարակի դեմ պայքարում նշանակալի գործունեություն իրականացնել:
Միանշանակ է, որ հիվանդության նոր և չուսումնասիրված լինելն առավել խոցելի պետք է դարձներ բուժանձնակազմի գործունեությունը, հետևաբար անհրաժեշտ էր արագ և համապարփակ ուսումնասիրել հիվանդությանն առնչվող առկա նյութերը, միջազգային փորձը, իսկ տեղեկատվությունը հնարավորինս հասանելի դարձնել մեր բուժաշխատողների համար: Ուստի ԱԱԻ-ը մեկնարկեց միջազգային վեբինարների շարք՝ համագործակցելով համաշխարհային առաջատար բժշկական կենտրոնների և բժիշկների հետ:
Միջազգային հաջողված փորձը տեղայնացնելու նպատակով իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության մասին վեբինարների շարք, որոնք նպատակ ունեին բուժաշխատողներին զինելու անհրաժեշտ տեղեկատվությամբ և գործիքակազմով: Այս ամիսների ընթացքում Առողջապահության ազգային ինստիտուտն իրականացրել է մի շարք համալիր միջոցառումներ՝ ուղղված համավարակի հաղթահարմանը, մասնավորապես կազմակերպվել են դասընթացներ նոր կորոնավիրոսային վարակի վերաբերյալ, ստեղծվել է բուժաշխատողների տեղեկատվական բազա, պատրաստվել են իրազեկման նյութեր, ինստիտուտը համագործակցել է մասնագիտական ասոցիացիաների հետ:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Առողջապահության ազգային ինստիտուտի իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը՝
այստեղ: