Հայաստանի ազգային արխիվի պահոցներից դուրս բերված արխիվային թղթապանակների տրցակում գլխավոր արխիվագետի հետ փնտրում ենք Հայաստանի անկախության հռչակագրին առնչվող բնօրինակ փաստաթղթերը: Գերագույն խորհրդի և արտգործնախարարության ֆոնդերում շատ արժեքավոր փաստաթղթեր են պահպանվել՝ հռչակագրի ընդունման առիթով աշխարհի տարբեր ծայրերից եկած շնորհավորանքներ, անկախությունը ճանաչելու մասին պաշտոնական գրություններ, հանրաքվեի քվեաթերթիկի արխիվային օրինակը:
Անահիտ Քոչարյան, Հայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական աշխատանքների բաժնի գլխավոր արխիվագետ - Գերագույն խորհրդի ֆոնդում հռչակագրի բնօրինակը չկա՝ միայն թողոնն է, որ արխիվ է բերվել խորհրդարանից:
Անահիտ Քոչարյան, Հայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական աշխատանքների բաժնի գլխավոր արխիվագետ - Հռչակագրի բնօրինակն արդեն 21 տարի է` պահվում է Հայաստանի պատմության թանգարանում: Սեդա Գալստյանը փաստում է՝ երբ որոշեց խորհրդարանից բերել հռչակագրի բնօրինակը, պատկերացում անգամ չուներ, թե ինչ դժվար բանակցություններ են իրեն սպասվում, բայց որ հենց պատմության թանգարանն էր անկախության վկայագրի տեղը՝ կասկած անգամ չուներ:
Սեդա Գալստյան, Հայաստանի պատմության թանգարանի նորագույն պատմության բաժնի վարիչ - Հիմա թանգարանի 3-րդ հանրապետության սրահի եզակի ցուցանմուշների հետ հատուկ ցուցափեղկում ներկայացվում է հռչակագրի բնօրինակը, Վազգեն Վեփափառի՝ հռչակագրի առիթով համայն հայությանն ուղղված օրհնության խոսքը, և գրիչը, որով ստորագրվել է հռչակագիրը: Հարևանությամբ Աշոտ Միրզոյանի հռչակավոր շեփորն է, որն իր մոգական ազդեցությամբ 88-ին հրապարակներ էր լցնում ՝ ընդդեմ կայսրության:
Սեդա Գալստյան- Հայաստանի պատմության թանգարանի նորագույն պատմության բաժնի վարիչ - Հռչակագրի 30-ամյակի առիթով պատմության թանգարանը քարոզչական նախաձեռնությամբ է հանդես եկել. համաճարակային իրավիճակից ելնելով` փոքրաթիվ այցելուների համար թեմատիկ հանդիպում են կազմակերպելու՝ դարձյալ արժևորելու երկրի անվիճարկելի արժեքները:
Դավիթ Պողոսյան, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն - Թանգարանային փոքրիկ ցուցասրահում պահպանված պատմությունը վերստին վկայում է` դարերով փայփայած անկախության երազանքը, որ ճիշտ 30 տարի առաջ վերածվեց պետական քաղաքականության, հայ ժողովրդի բարձրագույն քաղաքական նվաճումն էր: