Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սբ Խաչ եկեղեցում մատուցվող Խաչվերացի պատարագն այս տարի դռնփակ է լինելու։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսի հայոց պատրիարքարանը։
Նշվում է, որ նկատի առնելով համավարակի պարագան՝ իշխանությունների հետ խորհրդակցությունների արդյունքում համատեղ որոշում է կայացվել սեպտեմբերի 6-ին նախանշված ամենամյա պատարագն անցկացնել դռնփակ։ Եկեղեցու ներսում կլինեն միայն պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի գլխավորությամբ արարողությանը մասնակից հոգևոր հայրերը, Սբ Սեղանի սպասավորները և դպրաց խումբը։
Պատարագի ժամերին կղզին փակ է լինելու ուխտագնացության մեկնողների համար, հետևաբար պատարագին մասնակցելու համար ուխտագնացության խմբեր կազմելը նպատակահարմար չէ։