Երկուշաբթի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսում` Ալ-Դեմիր և Ադրա շրջանների միջև: Գազատարի պայթյունի հետևանքով ողջ Սիրիան մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով SANA-ին:
Սիրիայի նավթի և հանքային պաշարների նախարար Ալի Ղանիմը հայտնել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Նշվում է, որ գազատարը սնուցել է երկրի ողջ հարավային հատվածը։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: