Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2019/20թթ. մրցաշրջանը: Գլխավոր մրցանակի համար պայքարեցին ՊՍԺ-ն և «Բավարիան»: Հանդիպման միակ գոլը խփվեց երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին: Գերմանական թիմի կազմում հաջողության հասավ Կինգսլի Կոմանը: Փարիզյան թիմի` խաղը փրկելու ջանքերն ապարդյուն անցան:
«Բավարիան» իր պատմության ընթացքում 6-րդ անգամ տիրեց պատվավոր գավաթին: Մյունխենյան թիմին դա ավելի վաղ հաջողվել էր անել 1973/74, 1974/75, 1975/76, 2000/01 և 2012/13թթ․ խաղարկություններում: ՊՍԺ-ի առաջին փորձն անհաջող էր:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Բավարիան» հաղթել է բոլոր խաղերում, ինչը ՉԼ-ի պատմության մեջ ռեկորդային է: ՉԼ-ի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկու դարձավ Ռոբերտ Լևանդովսկին՝ խփած 15 գոլով: