Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Տեղեկացնում ենք, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ մեր տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է»,- գրված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Գուրգեն Ալավերդյանը մոլորվել էր օգոստոսի 22-ին, հայ-ադրբեջանական սահմանին, մարտական հենակետի ստուգումների ժամանակ` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: