Համաշխարհային բանկի հանձնառությամբ, Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը հունիսի 21-29-ը անցկացրել է Հայաստանում քաղաքացիների ներկայացուցչական հետազոտություն՝ ավելի լավ հասկանալու վերջիններիս՝ կորոնավիրուսի մասին տեղեկացվածությունը, վերաբերմունքը և ընկալումները:
COVID-19-ը երկրի առջև ծառացած ամենաառաջնային խնդիր Է ընկալվում (36%), հաջորդում է` գործազրկությունը (33%):
Հարցվածների մեծ մասը` 54%-ը, «Լիովին վստահում է», 27%-ը «Ավելի շուտ վստահում է» առողջապահական համակարգին:
Սեպտմբերին դպրոցների վերաբացման դեպքում ծնողների 51%-ն իրենց երեխաներին կուղարկի դպրոց։
Հանրային հարցման ամբողջական արդյունքները՝ այստեղ: