Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի առթիվ շնորհավորել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«30 տարի առաջ այս օրը Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Մեկ տարի անց անցկացված հանրաքվեի արդյունքներով հայ ժողովուրդը քվեների 99.5%-ով պիտի աներկբա այո ասեր անկախությանը, հետո պիտի հաղթեր արցախյան ազատամարտում ու տարիների պայքարի արդյունքում, ի վերջո, բռներ կայուն ժողովրդավարական զարգացման ճանապարհը։
Անկախության հռչակագրի ընդունումը մի մեծ հաղթարշավի սկիզբ էր, որը պիտի շարունակվի հավերժ։
Կեցցե՛ Հայաստանը»,- գրել է Ռուբինյանը ֆեյսբուքի իր էջում: