ՀՀ անկախության հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Այսօր Հայաստանի պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկի 30-րդ տարեդարձն է: Անկախության հռչակագիրն արտահայտում է հայ ժողովրդի և նրա անկախ պետականության հարատևությունը ապահովելու վճռականությունը։
Հենց Անկախության հռչակագիրն է սահմանել Հայաստանի Հանրապետության և Արցախի միասնությունը հիմնված ինքնորոշման իրավունքի վրա և ուժեղ լիցք հաղորդել «Արցախը Հայաստան է և վերջ» գաղափարին:
Անկախությունից 30 տարի անց Հռչակագիրը շարունակում է խորհրդանշել հայաստանակենտրոն քաղաքական մտքի անշրջելիությունը»,- ասված է ԱԽ քարտուղար Գրիգորյանի ուղերձում