ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվել են նաև հանգստյան օրերին։
ԱԱՏՄ արևելյան տարածքային ստորաբաժանման մասնագիտական թիմերն այսօր վերահսկողական աշխատանքները շարունակել են Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում, ինչպես նաև Սյունքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում: Տեսուչների դիտարկման տիրույթում էին գեղեցկության սրահները, մանրամեծածախ առևտրի կետերը, դեղատները, հյուրանոցները:
Արձանագրվել են մի շարք խախտումներ. մասնավորապես`չի պահպանվել դիմակ կրելու, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների պատշաճ վարման պահանջները: