Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և զարգացման նախարարության պատվիրակությանը՝ նախարար Ժիրայր Միրզոյանի գլխավորությամբ:
Փոխնախարարը, ողջունելով հյուրերին, մաղթել է, որ անպայման հաջողեն նոր կառավարության կազմում իրենց ստանձնած չափազանց պատասխանատու և կարևոր աշխատանքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտին առնչվող հարցեր, այդ թվում՝ պաշարների գնահատման և հանածոների արդյունահանման, ներդրումային միջավայրի, բնապահպանական կառավարման և վերահսկողության մեխանիզմների, ինչպես նաև երկրաբանական տեղեկությունների կառավարման և պետական մարմինների կարողությունների վերաբերյալ:
Երկուստեք ընդգծվել է երկու հանրապետությունների օրենսդրական բարեփոխումների համընթաց իրականացման կարևորությունը: Կողմերի միջև փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվ համագործակցել առաջիկայում յուրաքանչյուր նոր նախաձեռնության դեպքում, ինչպես նաև հաճախակի կազմակերպել մասնագիտական աշխատանքային քննարկումներ: