Օգոստոսի 25-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում տեղի կունենա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողություն: Այս տարի բուհն ավարտում է 57 շրջանավարտ, որից 24-ը՝ գերազանցության դիպլոմով:
Համալսարանից 1lurer.am-ին տեղեկացրին, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարի դիպլոմների հանձնման արարողությունը տեղի կունենա ըստ մասնագիտությունների՝ առանձին-առանձին:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղն արդեն երկրորդ տարին է շրջանավարտ տալիս: