Ծնեբեկի եվրոպական և ամերիկյան տեսակների մշակման առաջին փորձը խոստումնալից է, լավ հարմարվել են տեղանքին: Բազմամյա այս բույսը մի քիչ պահանջկոտ ու շատ օգտակար է,- ասում է ձեռներեց Նորայր Դավթյանը: Ծնեբեկը ջերմոցում բավարար չափով աճել է, շուտով դաշտ կտեղափոխվի, սպասելիքներ ունեն:
Մեկ այլ ջերմոցում նեխուրի և բրոկկոլիի սածիլներն են, որոնք ևս կտեղափովեն դաշտ: Քմահաճ բրոկոլին 40-60 տոննա բերք է խոստանում; 3 մեծ ջերմոցում մի քանի տեսակի ոչ ավանդական բանջարեղենի ու կանաչիների մշակությունն սկսել են անցյալ տարվանից; Նոր գործ, նոր վայրում; Գյումրեցի Նորայրը երկար տարիներ ապրելով Ռուսաստանում՝ 2018-ին ընտանիքով վերադարձել և ընկերոջ խորհրդով եկել է Աչաջուր, հասկացել` կյանքում առաջին անգամ պիտի զբաղվի գյուղատնտեսությամբ:
«Այս տարածքը, բնությունը տեսանք, կլիման ուսումնասիրեցինք, ես հասկացա, որ այստեղ կան իսկապես հնարավորություններ` հաջողությամբ գյուղատնտեսությամբ զբաղվելու և լավ արդյունքների հասնելու համար»,- ասում է նա:
Ջերմոցներից բացի, տուն է կառուցել: Հիմա շաբաթվա կեսը մի ոտքը Գյումրիում է, մյուսը` Աչաջուրում: Նրա խոսքով` իրեն միայն բիզնես-նախագիծը չի բերել այստեղ, չի կանգնեցերել նաև սահմանին մոտ լինելը: Գործընկերենրի հետ մտադիր են ընդլայնել բիզնեսը, այժմ ընթանում է սառնարանային տնտեսության շինարարությունը, այստեղ կընդունեն նաև գյուղացիների բերքը:
Ծավալը թույլ է տալիս էկոլոգիապես մաքուր բերքն արտահանել Ռուսաստան: Անցյալ տարվա հաջող փորձը կրկնելուն խանգարեց համավարակը: Որոշ չափով կիրացնեն Հայաստանում: