Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի ինը նոր դեպք: Վարակվածներից մեկը բուժաշխատող է՝ տեղեկացնում է հարևան երկրի կառավարությանն առընթեր stopcov.ge հատուկ կայքը:
Նոր վարակվածներից 4-ը նախկինում հաստատված դեպքերի հետ շփված մարդիկ են, երեք դեպքերը ներկրվել են արտասահմանյան երկրներից: Եվս մեկ պացիենտի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ:
Ներկայումս Վրաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում 245 պացիենտ: 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս 23-ինը՝ ծանր:
Ընդհանուր առմամբ, հարևան երկրում հաստատվել է վարակի 1394 դեպք, մահացածների թիվը 17 է: