Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 4921 նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 951897-ի: Այս մասին հայտնում են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
Մեկ օրում վարակից ապաքինվել է 6147 պացիենտ: Ընդհանուր առմամբ, բուժվածների թիվը հասնում է 767477-ի:
Ռուսաստանում վարակից մահվան դեպքերն ավելացել են: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 121 հիվանդ, մինչդեռ նախօրեին մահացել էր 90 մարդ: Մահացության ընդհանուր ցուցանիշը 16310 է: