ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են իրավաբան Էդգար Շաթիրյանի հետ, ում թեկնածությունը հնարավոր է առաջադրվի ՍԴ դատավորի պաշտոնում:
«Էդգար Շաթիրյանը հնարավոր թեկնածու է դիտարկվում, բայց Կառավարության թեկնածուն չէ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Որպես հնարավոր թեկնածու՝ մեզ հուզող բոլոր հարցերն ուղղել ենք պարոն Շաթիրյանին: Պաշտոնապես թեկնածու ներկայացվելու պարագայում առիթ կունենանք լսելու ԱԺ նիստերի դահլիճում ու փակ գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- մանրամասնել է Մակունցը:
Հարցին՝ ինչպե՞ս են տրամադրված պատգամավորները նրա թեկնածության հարցում, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասել է. «Տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ենք ունեցել, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամից հրաժարվելու հետ կապված իր որոշմանն ենք անդրադարձել, այնպես որ, տպավորությունների հետ կապված չեմ կարող ասել»: