Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին Օմսկից տեղափոխում են Գերմանիա։ Ժամեր անց Նավալնին կլինի Բեռլինի Charite կլինիկայում, որտեղ կշարունակի հետագա բուժումը: Նրա վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օմսկի բժիշկները թույլ են տվել, որ բլոգեր Ալեքսեյ Նավալնուն գերմանացի բժիշկները տեղափոխեն Բեռլին` բուժման նպատակով:
Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներն Օմսկի բժիշկներին անվստահություն էին հայտնել, իսկ նրա կինը ՝ Յուլյան, դիմել էր նախագահ Պուտինին՝ խնդրելով ամուսնուն տեղափոխել Գերմանիա բուժման: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ այդ հարցը «կախված է բժիշկների որոշումից և դրա համար խոչընդոտներ չկան»: