2008թ. մարտիմեկյան դեպքերից հետո «7-ի գործով» դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի արդարացման պահանջով ներկայացվել է վճռաբեկ բողոք. տեղեկացրել է ՀԱԿ իրավական հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ օրերս Վճռաբեկ բողոք է ներկայացվել հայտնի «7-ի գործով» 225-րդ հոդվածով դատապարտված Հակոբ Հակոբյանի նկատմամբ կայացված վճռի դեմ։