Մեծ Բրիտանիայի Բրիսթոլի աճուրդում վաճառվել է Հնդկաստանի անկախության հերոս Մահաթմա Գանդիի ոսկեզօծ ակնոցը, որի համար վճարվել է մոտ 300 հազար եվրո: Այս մասին հայտնում է Euronews-ը:
«Մենք այն հայտնաբերել ենք մեր փոստարկղում չորս շաբաթ առաջ: Ակնոցն այնտեղ թողել էր մի տղամարդ, որի քեռուն էր փոխանցել անձամբ Մահաթմա Գանդին»,-հայտնում են բրիտանական աճուրդային տնից:
Գանդիի ակնոցի մեկնարկային գինը եղել է 11 հազարից 17 հազար եվրո: