Օգոստոսի 21-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 4․5 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 4 հա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2 հա, Մասիս քաղաքում՝ 500 քմ, Աբովյան գյուղում՝ 2000 քմ,
Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ 2 հա,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 5000 քմ, 2500 քմ, 3 հա, 1200 քմ,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2500 քմ,
Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին՝ 2000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 17․3 հա: