«Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբի ավագ Հարի Մագուայրը ձերբակալվել է Հունաստանում ոստիկանի վրա հարձակվելու մեղադրանքով՝ գրում է Al Jazeera-ն:
Հունաստանի իշխանությունները հայտնել են, որ ֆուտբոլիստի հետ ձերբակալվել են նաև նրա եղբայրն ու ընկերը:
Հունաստանի իրավապահ մարմինների հավաստմամբ՝ բրիտանացիները ոչ միայն հայհոյել, այլև ֆիզիկական բռնություն են կիրառել ոստիկանների դեմ: Նրանց դեմ ներկայացվել է նաև կաշառքի փորձի մեղադրանք: Ձերբակալվածները փորձել են կաշառք առաջարկել իրավապահներին՝ մեկուսարան տեղափոխվելուց խուսափելու նպատակով: