Իտալիայում վերջին մեկ օրում վարակման դեպքերի նոր ռեկորդ է գրանցվել՝ տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Իտալիայի Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ վերջին 24 ժամում երկրում վարակվել է 1071 մարդ: Սա նոր ռեկորդ է մայիս ամսից հետո:
Հիշեցնենք, որ Իտալիան կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից մեկն է Եվրոպայում: Իտալիայում վարակի տարածման աճի պատճառն արձակուրդային սեզոնին մարդկանց կուտակումներն ու հավաքույթներն են եղել:
Իտալիայում վարակի նախորդ ռեկորդը գրանցվել էր մայիսի 12-ին, երբ վարակվածների թիվը հասել է 1402-ի: