Իսրայելական տանկերը կրկին հրետակոծել են Գազայի հատվածի հարավային շրջանում տեղակայված պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտները՝ գրում է Интерфакс գործակալությունը: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում, սակայն խմբավորմանը հասցվել է նյութական վնաս:
Իսրայելական կողմը նշել է, որ նրանք պատասխանել են նախօրեին իրենց տարածքների հրթիռակոծմանը: Գազայի հատվածից արձակված հրթիռը ոչնչացվել է իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգով: