Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայան իրեն անվանել է բելառուսների իրավունքների պայքարի խոհրդանիշը՝ գրում է ТАСС գործակալությունը:
Հանրապետության նախագահի նախկին թեկնածուն հայտարարել է, որ չի դադարելու իր գործունեությունը՝ իր համակիրներին կոչ անելով չնահանջել:
Գտնվելով Լիտվայում, Տիխանովսկայան հայտնել է, որ մնում է իր ժողովրդի կողքին, թեպետ այժմ Բելառուսում չէ:
Սվետլանա Տիխանովսկայայի խոսքով, ինքը «քաղաքական գործիչ կամ նախագահ չէ, քանի որ չունի անհրաժեշտ հավակնություններ ու գիտելիք»: