Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման օրական ամենաբարձր ցուցանիշը վերջին չորս ամսվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Վերջին 24 ժամում եվրոպական այս երկրում վարակվել է 2034 քաղաքացի՝ ընդհանուր թիվը հասցնելով 232000-ի:
Գերմանիայում վարակից մեկ օրում մահացել է 7 հիվանդ: Այս երկրում մահացության ցուցանիշը կազմել է 9267:
Եվրոպական այս երկրում կորոնավիրուսի տարածումն ակտիվացել է հուլիսի վերջից: Կորոնավիրուսի վարակի աճին նպաստել են սոցիալական որոշ միջոցառումների անցկացումն ու զբոսաշրջիկների ներհոսքը: