Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող իրադարձություններն ընթանում են «գունավոր հեղափոխության ծրագրով»՝ «արտաքին գործոնների» մասնակցությամբ՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Ինչպես և մենք ենթադրում էինք՝ ամեն ինչ ընթանում է գունավոր հեղափոխության ծրագրով: Այս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այս ամենին միացել է արտաքին գործոնը, ինչը ոչ միշտ է տեղի ունենում»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:
Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ որոշվել է «արտաքին գործոնն» օգտագործել այն պատճառով, որ «երկրում իշխանությունը տեղում է»: