Հարավային Սուդանում ավիավթարի է ենթարկվել բեռնատար օդանավը՝ երկրի մայրաքաղաքի օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց՝ գրում է Anadolu գործակալությունը:
Օդային փոխադրամիջոցում եղել է ութ ուղևոր, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, ամենայն հավանականությամբ, զոհվել են: Սակայն ականատեսները պնդում են, որ մարմնական վնասվածքներով մեկ ուղևոր հոսպիտալացվել է, հայտնաբերվել են ևս վեցի մարմինները: