2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով՝ աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն: Նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 հազար՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսպիսով՝ առողջապահական և տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք»,- հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի էջում։