Գերմանիայի Քյոլն քաղաքում կայացել է Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը, որում իսպանական «Սևիլիան» մրցել է իտալական «Ինտերի» հետ և առավելության հասել 3։2 հաշվով:
5-րդ րոպեին միլանյան թիմն ստացել է 11 մետրանոցի իրավունք, որը հստակ է իրացրել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն: 2 րոպե անց «Սևիլիան» վերականգնել է հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում է գրանցել Լյուկ դե Յոնգը:
33-րդ րոպեին Լյուկ դե Յոնգը նաև դուբլ է ձևակերպել։ 3 րոպե անց «Ինտերը» խփել է պատասխան գոլը։ Աչքի է ընկել Դիեգո Գոդինը: 74-րդ րոպեին Դիեգո Կարլոսը հաշվի մեջ առաջ է մղել իր թիմին, ինչն էլ «Սևիլիային» պարգևել է Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի հաղթողի կոչումը:
Իսպանական թիմը 6-րդ անգամ է նվաճում Եվրոպայի լիգայի գավաթը՝ բարելավելով սեփական ռեկորդը։