«Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ այսօր ակումբի ամբողջ անձնակազմն անցել է PCR թեստավորում:
«Ցավոք, 6 ֆուտբոլիստի և 2 աշխատակցի մոտ քիչ առաջ հաստատվել է COVID-19 կորոնավիրուս։
Դրական թեստավորվածները մեկուսացված են։ Այլ մանրամասների մասին կհայտնենք ավելի ուշ»,- գրված է հայտարարությունում։