Միլանի «Ինտերը» պատրաստվում է առաջարկ անել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի տրանսֆերի վերաբերյալ՝ հայտնում է La Gazzetta Dello Sport-ը:
Ըստ պարբերականի՝ միլանցիները ցանկանում են օգտվել կատալոնական ակումբում տիրող անհանգիստ իրավիճակից և պատրաստ են մեծ գումարներ առաջարկել աշխարհահռչակ Մեսսիի համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լիոնել Մեսսին որոշել է լքել «Բարսելոնան»: