Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի 15 նոր դեպք է հաստատվել, տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:
Ըստ հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի` վարակվածների ընդհանուր թիվը 1385 է:
Վերջին 1 օրում ևս 20 պացիենտ է դուրս գրվել կլինիկաներից: Ապաքինվածների ընդհանուր թիվը 1128 է: Կորոնավիրուսից երկրում մահացել է 17 մարդ:
Կարանտինում 6 903 մարդ է, ստացիոնարում` 278: 41 քաղաքացի Վրաստան է վերադարձել այլ երկրներից:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի 1-ին դեպքը Վրաստանում հաստատվեց փետրվարի 26-ին: