«Լոռի» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ թիմի շարքերը համալրել է Պանամայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Մորենո Մանուել Վարգասը։
29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել պանամական «Տաուրո», «Կորիլյո», «Սան Ֆրանցիսկո», «Կոստա դել Էստե» թիմերում։ Նրա վերջին ակումբը եղել է պերուական «Սանտոսը»։
Պանամայի ազգային հավաքականում անցկացրել է 9 հանդիպում, որի ընթացքում հասցրել է կրել նաև ավագի թևկապը։
«Տաուրո» թիմի կազմում Վարգասը մասնակցել է նաեւ ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգային։ Վարգասի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։
Ավելի վաղ «Լոռին» հայտնել էր ևս երկու տեղափոխության մասին: Ակումբի շարքերն էր համալրել Հայաստանի Մ21 հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Եղիազարյանը, թիմ էր վերադարձել գանացի պաշտպան Նանա Կվամե Անտվին։