«Կրեք դիմակներ, փրկեք կյանքեր». այս արտահայտությունը եթերում արդեն առանց դիմակի ասելուց հետո, աշխատանքը շարունակելը դիմակով դեռ պարտադիր է: Պարետի որոշումն է: Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծառայության լրագրող-մեկնաբան Արթուր Խաչատրյանը խոստովանում է՝ ուղիղ եթերում դիմակով աշխատելն իր լրագրողական գործունեության ամենաէքստրեմալ փորձությունն էր:
Լրատվականի տաղավարում արդեն կարելի է դիմակներ կրելու ու կյանքեր փրկելու մասին ասել առանց դիմակի, պայմանով՝ եթե տարածքում օպերատոր չկա, իսկ քանի որ լրագրողներն օպերատորից անբաժան ենք, միասին են ուսումնասիրում կյանքեր փրկող դիմակների գներն ու որակը:
Բժշկական դիմակները հիմա ավելի էժան են, բայց դեղատներում ասում են՝ պարետատան մեղմացումներից հետո ավելի քիչ են դիմակների համար այստեղ հասնում: Դեղատան հարևանությամբ կորոնա-նորաձևությունը նույնիսկ դիմակի վրա տպագրություն է առաջարկում:
Եթե 60-70 դրամանոց դիմակը, որ պետք է օրական մոտ 6 անգամ անգամ փոխել, կտորից դիմակները կարելի է օգտագործել ավելի երկար: Սակայն դրանք չունեն բժշկական լիցենզիա և որևէ հիվանդության դեպքում մարդուն չեն պաշտպանի վարակից:
Հայաստանյան վիճակագրությունն է ցույց տվել՝ մեր երկրում վարակվելու դեպքերը նվազեցին, երբ մարդիկ սովորեցին համավարակի հետ ապրելու կանոնները: