Կիրակի` Չեմպիոնների լիգայի եզրափակչի օրը, Մարսելի կենտրոնում կարգելվի կրել ՊՍԺ-ի մարզաշապիկը:
Քաղաքի ոստիկանությունը նման կերպ կփորձի խուսափել անկարգություններից:
ՊՍԺ-ի ու «Մարսելի» երկրպագուները միմյանց ատում են: ՉԼ-ի կիսաեզրափակչում ՊՍԺ-ի հաղթանակից հետո Մարսելում բախումներ են եղել:
Արգելվել է կրել նաև փարիզյան ակումբի գույներով հագուստ, շարֆեր և բացեիբաց ունենալ ատրիբուտներ: