Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Կենտրոն վարչական շրջան. Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է: Տերյան 74 հասցեում 13 տարի ոռոգման ջուր չկար: Ջրագիծը գրեթե քայքայված էր: Մի քանի շաբաթ առաջ այստեղ անջրդի, անխնամ վիճակ էր:
Այժմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ջրագիծն են փորձարկում: Մասնագետները շարունակում են աշխատել և խոստանում են, որ սեպտեմբերից՝ ուսումնական տարվա սկզբին, այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի:
Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով: Ի դեպ, «Կանաչապատման» հնաբնակները պատմում են, որ այգու ոռոգման սնուցող խողովակը կտրել էին Ազգային գրադարանին հարող՝ ոչ անհայտ «ախռանայի պետի» սրճարանի կառուցման ժամանակ, որովհետև խանգարում էր»,- գրել է Կարապետյանը: