Շախմատի համաշխարհային 44-րդ Օլիմպիադայում, որն այս տարի անցկացվում է օնլայն, Հայաստանի ընտրանին 4:2 հաշվով առավելության է հասել Ռումինիայի ընտրանու նկատմամբ, երկրորդ տուրում 2,5:3,5 հաշվով զիջել է Բուլղարիայի հավաքականին, իսկ երրորդ տուրում 4,5:1,5 հաշվով հաղթել է Թուրքիայի ընտրանուն:
Հայաստանի թիմից հաղթանակներ են տոնել Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ Լիլիթ Մկրտչյանը կիսել է միավորը մրցակցի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտություն է կրել։
C ենթախմբի առաջատարը Ռուսաստանն է, որը տարել է 3 հաղթանակ և ունի 6 թիմային միավոր։ Հայաստանը, Խորվաթիան, Եգիպտոսը, Անգլիան ու Բուլղարիան տարել են երկուական հաղթանակ և ունեն 4-ական միավոր։ Օգոստոսի 22-ին կանցկացվի ևս երեք տուր։