AS-ը տեղեկացնում է, որ «Ա սերիայի» մեկնարկը վտանգված է: Այն նախատեսված էր մեկնարկել սեպտեմբերի 12-ից, սակայն... կորոնավիրուսի 9 դեպք կա իտալական տարբեր թիմերում: «Ռոմայի» դարպասապահ Անտոնիո Միրանտեի թեստի արդյունքը դրական է ստացվել: Բացի Միրանտենից, «Կալյարիից» հաստատված է 4 դեպք, իսկ «Սասուոլոյից», «Նապոլիից» և «Տորինոյից»՝ մեկական դեպք:
Պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան, բայց արդեն կան խոսակցություններ, որ եթե դեպքերն այսպիսի թափով աճեն, ապա Իտալիայի ֆուտբոլի ղեկավարները ստիպված կլինեն նոր որոշում կայացնել: